«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Բայդենն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Բայդենն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
05.04.2016 | 02:04

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաղորդել է, որ զրուցել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ եւ նրանց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կարգավորելու կոչ արել: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ես նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին ասացի, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը ծայրաստիճան կարեւոր է նրանց կայունության, անվտանգության, բարգավաճման համար»,- գրել է Բայդենը:

Դիտվել է՝ 4818

Մեկնաբանություններ